Thursday, October 31, 2013

Իմ վերջին կարդացած գիրքը

Վերջին կարդացածս գիրքը եղել է <<Հարրի Փոթթերը>> որը կարդում էի մի ամսից ավել:Ինձ թվում էր որ ֆիլմը դիտելուց հետո այն այդքան էլ հետաքրքիր չի լինի սակայն գիրքը կարդալուց հետո հասկացա որ գիրք կարդալոը  և ֆիլմ դիտելը տարբեր են թեկուզ որ ունեն տարբեր բովանդակության:Ինձ ամենից շատ դուր է գալիս ֆանտաստիկ ոճը որը հաճախ եմ կարդում երբ տրամադրություն եմ ունենում. Ֆանտաստիկ ոճը ինձ դուրէ գալիս ամենից առավել քանի որ շատ բաներ իրական կյանքում չեն պատահում

Նախագիծ Մխիթար Սեբաստացի

Ո.Կ.Վ.Ա. ՀԱՊԱՎՈՒՄԸ նշանակում է Որդի Կույսի Վարդապետ Ապաշխարության.

Սեբաստիայէն իբր տասը վայրկեան հեռու, հիւսիսային կողմը, կը գտնուի Ս. Նշանի վանքը, շինուած մեր Արծրունի Սենեքերիմ թագաւորէն 1021-ին ժամանակները, հնութեամբ և յիշատակներով հռչակաւոր, Մէրէգումի լեռնոտն կազմող բարձրաւանդակին վրայ կանգնած, որ իրեն մեծ ու փոքր գմբէթներով տեսողաց աչքն առ ինքն կը ձգէ: Շաղախով ծեփուած քարաշէն պարիսպ մը կը շրջապատէ վանքը, որուն առջեւ կը տարածուի պտղատու ծառոց ընդարձակ պարտէզը, իսկ կռնակի կողմը՝ ձեռակերտ անտառ մը ուռենեաց և կաղամախի, որում մօտ կը գտնուիԱնապատ վանքը՝ նորոգուած վերջերս, և հայաբնակ Դավրա գիւղը: Վանքին արեւելեան կողմը կը գտնուին յստակ ջրերու ինքնաբուխ աղբիւներ, որոնց մէջ նշանաւոր են երկունքն իրենց յստակութեամբ և ջրոյ յորդութեամբ, Լուսաղբյիւրք կոչուած, և առուներ՝ ընդարձակ արտորէներով իբր կէս ժամ երկայնութեամբ, մինչեւ Բրգնիքի սահմանը: Վանքն երեք եկեղեցի ունի, որոնցմէ մեծագոյնը կը կոչուի Ս. Նշան,խաչաձեւ, Վարագոյ Ս. Նշան եկեղեցւոյ ճարտարապետութեամբ, բայց քան զայն աւելի փոքր: Երկրորդ եկեղեցին կը կոչուիՍ. Կարապետ, որորոցի ձեւով շինուած, գմբեթաւոր: Իսկ երրորդը՝ նոյնպէս գմբեթաւոր, փոքրիկ եկեղեցի մը խաչաձեւ,Ս. Աստուածածնի նուիրված, որուն մէջ թաղուած է վանքի աբեղանէրեն՝ Թէոդորոս նահատակը, Քրիստոսի 1150 թուականին:Վանքին մէջ կեցած կը վայելէ մարդ քաղաքին տեսարանը, կը վայելէ շրջակայքին կէս վայրենի գեղեցկութիւնը, ընդարձակ հորիզոն մը, ջրարբի դաշտ մը՝ մեղմ ելեւէջներով, հովիտներ, բլուրներ, լեռներ, մտքի հետ խոսող տեսարան մը, որուն առջեւ կը մոռցուին կենաց ցաւերն, և բարձրութեանց հետ կը վերանայ առ Աստուած, -իմաստութեան և սիրոյ աղբիւրը,-սիրտ մը՝ որ անոր ծարաւով տանջուած է:Աստուծոյ այդ ծարաւող հոգին՝ Մխիթարն էր, աչքերը դարձուած միշտ դէպ ի Ս. Նշան, որուն սրբազան լռութիւնը, որուն երկրաբերձ գմբէթները, սաստիկ հրապոյր մը ունեցեր էին անոր վերայ մանկութենէն սկսեալ, և ուր կը յուսար գտնել այն՝ զոր անդուլ երազած էր-սրբութեան և գիտութեան լայն ասպարէզ մը:Պատանին, որ դեռ հազիւ տասնըհինգ տարեկան էր, հագաւ կրոնաւորական սքեմ և Ս. Նշան վանքի առաջնորդ Անանիա եպիսկոպոսի կողմից սարկաւագ ձեռնադրվեց: Այն օր անունը փոխուելով, Մխիթար կոչուեցաւ:Սեբաստիայի Ս. Նշան վանքՀայկական միջնադարյան ճարտարապետական համալիր: Ըստ Արիստակես Լաստիվերցու, կառուցել է Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ-Հովհաննես Արծրունու որդի Ատոմը: Այս եկեղեցին իր հորինվածքով Ավան-Հռիփսիմե տիպի հուշարձաննների զուգահեռներից է: Վանքի Ս. Նշան եկեղեցին ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք: Եկեղեցու ներսակողմը բարձրության կիսով չափ երեսպատված է Կուտինայի հախճապակե սալիկներով: Արտաքին պատերի մեջ ագուցված են խաչքարեր:Ս. Նշան վանքում է պահվել Վարագավանքից տեղափոխված հարուստ մատենադարանը, Սենեքերիմ-Հովհաննեսի գահը: Գործել է հոգևոր դպրոց:1021-ին Վասպուրականը Բյուզանդիային բռնակցվելուց հետո Սենեքերիմ-Հովհաննես թագավորը Վարագա սուրբ Խաչը տարել է Սեբաստիա, որտեղ նրա որդի Ատոմը 1022-ին հիմնել է Սեբաստիայի Ս. Նշան վանքը: 1025-ին, Սենեքերիմ-Հովհաննեսի վախճանվելուց հետո, որդիներն աճյունը Սեբաստիայից վերաթաղել են Վարագավանքում՝ միաժամանակ վանքին վերադարձնելով Վարագա սուրբ Խաչը: According to the Constitution of the Congregation, its main aims, which stem from the Order’s peculiar charismas, are:I) to teach and spread the Gospel’s doctrine,II) a pastoral activity for the sake of saving the believers’ souls,III) to give a christian education to the youth,IV) the unity of christian confessions, pursued by the founder with an ante litteram ecumenical methodology.Գործնական առումով, իր երեք դարերի պատմություն պատվիրելը նպաստել է աջակցել եւ զարգացնել հոգևոր, հայկական արվեստի և գիտության միջոցով ակտիվ ուսուցման, կրթության և երիտասարդության, և հաստատող գիտական ​​բարձր մակարդակով:Համաձայն միաբանության սահմանադրության, դրա նպատակն է Ամանօրին:1. Սովորեցնել եւ տարածել Ավետարանը վարդապետությունը,2. Հովիվների գործունեությունը հանուն հավատացյալներ հոգու փրկության3. Երիտասարդներին հաղորդել քրիստոնեության սկզբունքները4. Քրիստոնեական դավանանքները, որպես  էկումենիկ մեթոդաբանության աշխատանք հիմնադրի հետ:  
Մխիթար սեբաստացու մասին կարդացի հայալեզու և ռուսալեզու տեղեկություններ  և տեսա որ ռուսականը ավելի ծավալուն է
http://hy.m.wikipedia.org/wiki/%D5%84%D5%AD%D5%AB%D5%A9%D5%A1%D6%80_%D5%8D%D5%A5%D5%A2%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%AB
http://ru.m.wikipedia.org/wiki/%CC%F5%E8%F2%E0%F0_%D1%E5%E2%E0%F1%F2%E8%E9%F1%EA%E8%E9
Վայրեր որտեղ եղել է Սեբաստացին
Սեվան
Էջմիածին
Վենետիկ
Կիտրոսը
Վենետիկ
Հալեպ
Հռոմ



Monday, October 14, 2013

Լիլիթ

Լիլիթ ստեղծագործությունը ինձ դուր եկավ նրանով որ այն նման է իրական կյանքին
եվ ինձ դուր են գալիս իրական կամ իրականին մոտիկ ստեղծագործությունները

Friday, October 11, 2013

Երեվանի պատմության թանգարան

Մեր քաղաքը > Հին Երևան > Երևան քաղաքի պատմության թանգարան Երևան քաղաքի պատմության թանգարանԵրևան անվան ծագման մասինԵրևանյան քարայրԵրևանը աշխարհի հնագույն քարտեզներումԵրևանը 6000 տարեկան է /Տեսակետ Երևանի տարիքի վերաբերյալ/Հայաստանի մայրաքաղաքներըXX դարասկզբի Երևանը լուսանկարներումՏոներըԵրաժշտական կյանքըԿրկեսային արվեստըՄամուլըԿանանց կրթությունը ԵրևանումԱռողջապահությունըԵրևանի ձիաքարշըԿաշեգործությունըԱրհեստներըԱռևտրական դասը

Երևան քաղաքի պատմության թանգարան

     Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին:     Լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936 թվականին վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան:     Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. թանգարանը տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 60 տարի:     1994-1997թթ. թանգարանը գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքում, իսկ 1997-2005թթ.` Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում:     2005թ. թանգարանը հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում, որը Երևանի քաղաքապետարանի հետ միասնական ճարտարապետական համալիր է ձևավորում:      Թանգարանում  պահպանվում է ավելի քան 89700 առարկա, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը։     Թանգարանում պահպանվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի անցյալն ու ներկան։ Թանգարանում գործում է գիտացուցադրական երեք բաժին, որոնցում աշխատակիցները հաստատությունն ստեղծելու պահից ի վեր հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել են Երևանի պատմությունը լուսաբանող առարկաները։    Թանգարանին կից գործում է գիտական խորհուրդ, որի անդամներն են եղել ժամանակի խոշորագույն մտավորականներն ու արվեստագետները՝ ճարտարապետներ Ալ. Թամանյանը, Թ. Թորոմանյանը, Ն. Բունիաթյանը, Մ. Մազմանյանը, նկարիչներ Մ. Սարյանը, Գ. Գյուրջյանը, Տարագրոսը, քանդակագործ Ա. Սարգսյանը, գիտնականներ Ստ. Լիսիցյանը, Ե. Շահազիզը, Ս. Բարխուդարյանը, Բ. Առաքելյանը, Թ. Հակոբյանը և ուրիշներ:     Երևանի տարածքում մարդն ապրել է դեռևս հնագույն ժամանակներից։ Հրազդան գետի քաղցրահամ ջուրը, մեղմ ու տաք կլիման բարենպաստ պայմաններ են ստեղծել զարգացման համար, որի վառ ապացույցն են Երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող վանակատե գործիքները։     Մ. թ. ա. 4-3-րդ հազարամյակներով է թվագրվում Առաջավոր Ասիայի հնագույն ու հայտնի պարսպապատ բնակավայրերից մեկը` Շենգավիթ բնակատեղին։ Թանգարանում պահպանվում են զարդանախշերով և արձանիկներով պաշտամունքային պեղված օջախներ, երկգույն` սև և կարմիր փայլեցված խեցե անոթներ, աղորիքներ, հացահատիկային բույսերի մնացորդներ։      Երևանը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է։ Հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան մ. թ. ա. 782թ. և կոչել էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը։ Թանգարանում պահվող որմնանկարները, սեպագիր արձանագրությունները և բազմաթիվ այլ առարկաներ խոսուն վկան են քաղաքի հարուստ, հնագույն անցյալի։     Հնագիտական հավաքածուի մեջ առանձնանում են Կարմիր բլրից հայտնաբերված գարեջրի խեցեղեն անոթները, որոնք վկայում են, որ դեռևս մ. թ. ա. 7-րդ դարում հայերը գարեջուր են ըմպել, ինչն ավելի ուշ հաստատում է հույն պատմիչ Քսենոփոնը։ Մ. թ. ա. 1-ին հազարամյակով է թվագրվում Կարմիր բերդի բնակավայրը, որտեղից պեղված է հարուստ հնագիտական հավաքածու` բրոնզե գոտիներ, խեցեղեն, քարե կուռքեր, նետասլաքներ, դանակներ, զարդեր և այլն։ Քաղաքի հելլենիստական մշակույթը ներկայացնում են Ավան-Առինջից պեղված առարկաները։     Միջնադարյան Երևանում գործում էին Պողոս-Պետրոս (5-րդ դ.), Կաթողիկե Սբ. Աստվածածին (13-րդ դ.), Սբ. Հովհաննես (17-րդ դ.), Սբ. Սարգիս (17-րդ դ.) և այլ եկեղեցիներ։     Թանգարանում պահպանվում են խոնարհված եկեղեցիների երկաթյա դռները, որմնանկարներ, ծիսական անոթներ, վարագույրներ, զանգ (1862թ.), Կաթողիկե եկեղեցու 13-րդ դարի մանրակերտը և այլ մասունքներ։     Քաղաքի կառավարման, առևտրի և արդյունաբերության զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել Մելիք-Աղամալյան, Գեղամյան, Աֆրիկյան, Տեր-Ավետիքյան, Եսապյան և այլ ընտանիքներ, որոնց մասին պատմող առարկաները տեղ են գտել թանգարանում։     1834թ. ռուս կայսր Նիկոլայ 1-ինը ոսկե ժամացույցը (պահպանվում է թանգարանում) նվիրել է Մելիք-Աղամալյանների տոհմին` ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական զորքերին մատուցած մեծ ծառայությունների համար։     Թանգարանային առարկաներից մեծ հետաքրքրություն են ներկայացնում տառաձուլական և տպագրական մեքենաները` նույնքան հետաքրքրաշարժ պատմությամբ. Մխիթարյանները 19-րդ դարում Վիեննայում հիմնել են տպարան և առանձին գրաձուլարան, որտեղ ձուլվել են հայերեն, լատիներեն և այլ լեզուների նոր տառատեսակներ։ Այստեղ կարելի էր շարել և տպագրել 50 լեզվով գրականություն։ Մկրտիչ Ա. Խրիմյանը` Խրիմյան Հայրիկը, տառաձուլական մեքենան ձեռք է բերել Մխիթարյաններից, օգտագործել Վարագա վանքի տպարանում։ Ավելի ուշ այն տեղափոխվել է էջմիածին, իսկ խորհրդային տարիներին օգտագործվել Երևանի թիվ 1 տպարանում։ 1960թ. մեքենան հանգրվանել է Երևանի պատմության թանգարանում։ Նույնպիսի ճանապարհ է անցել տպագրական մեքենան, որով 1913թ. տպագրվել է <<Խոսք>> թերթը` Արշավիր Մելիքյանի խմբագրությամբ։     1938թ. Երևանի պատմության թանգարանի բակում հայ անվանի նկարիչներ Մ. Սարյանի, Փ. Թերլեմեզյանի, Ս. Առաքելյանի, Գ. Գյուրջյանի ջանքերով կազմակերպվել է Երևանին նվիրված ցուցահանդես, որի ավարտից հետո ցուցադրված աշխատանքները նվիրվել են թանգարանին` հարստացնելով նրա կերպարվեստի ֆոնդը։ Այս կտավները, գեղարվեստական մեծ արժեք ներկայացնելով հանդերձ, ունեն նաև վավերագրական մեծ նշանակություն։     Թանգարանի դրոշմանիշների հավաքածուն, որն ամփոփված է մի քանի ալբոմներում, թողարկվել է Հայաստանի առաջին հանրապետության տարիներին։ Դրոշմանիշներն ունեն գեղարվեստական բարձր ճաշակ և արտացոլում են մեր ժողովրդի բազմադարյա մշակույթն ու հոգևոր կյանքը (նկարիչ` Արշակ Ֆեթվաճյան)։ Դրանք տպագրվել են Փարիզում։ Հայկ Գավուքճյանի` բազմագիտակ ֆիլատելիստի և նվիրյալի դրոշմանիշների հավաքածուն 1936թ. Նյու Յորքում տեղի ունեցած ֆիլատելիայի ցուցահանդեսում արժանացել է բրոնզե մեդալի։ Հետագայում դրանք նվիրվել են Երևանի քաղխորհրդի գործկոմին, որն էլ հանձնել է Երևանի պատմության թանգարանին։ Թանգարանը ժամանցի վայր է բոլոր տարիքի, զբաղմունքի և նախասիրությունների տեր մարդկանց համար։     Թանգարանի` այցելուների հետ տարվող աշխատանքային փորձը մեր օրերում նոր կիրառում է ստացել։ Պահպանվում ու ամրապնդվում է թանգարան - դպրոց կապը` ստանալով նոր շունչ ու երանգ։     Թանգարանը մշտական կապ է պահպանում թե՛ հնաբնակ, թե՛ մատաղ սերնդի երևանցիների հետ։ Տարեցտարի մեծանում է թանգարանի աշխատակիցների հեղինակած հրատարակությունների ցանկը։    

Wednesday, October 9, 2013

Իմ կարծիքը ստեղծագործությունների մասին

Պարսկական բանաստեղծությունները ինձ մի քիչ տարորինակ թվաց քանի որ երբեք այս տեսակ բանաստեղծություններ չեի կարդացել քանի որ ես հիմնականում կարդացել եմ հայ գրողների բանաստեղծություններ որոնք ավելի ծավալուն են սակայն ինձ դուր եկավ այս բանաստեղծությունները որոնք մի քանի տողով  շատ հետաքրքիր մտքեր են հաղորդում կարդացողին