Thursday, September 12, 2013

ինչ է կտակը և ինչ է նամակը

Կտակ
Կտակը մահվանից հետո ժառանգություն ստանալու իրավունք վերապահելու փաստաթուղթ է,որով հանգուցյալը նվիրում է կամ պարտականության տակ է դնում իր բարեկամներին:
Նամակ

Նամակը (լատ.՝ brevis - «կարճ»), մեկ կամ երկու թերթից կազմված անձնական կամ պաշտոնական բնույթ կրող գրավոր ուղերձ։ Սովորաբար նամակը հասցեատիրոջն է հասնումփոստային ծառայության միջոցով։Նամակագրությունների քանակը ժամանակակից հեռահաղորդակցման միջոցների (հեռախոս, ֆաքս, էլ. փոստ) հայտնագործությունից հետո զգալիորեն նվազել է։

Նամակների տեսակներ

բաց նամակ փոստային բացիկ ընդհանրական նամակ հանձնարարական նամակ հրավիրատոմս նամակշղթա նամակպայթուցիկ նամակսիրային նամակ ցավակցական նամակ էլեկտրոնային նամակփոստաղբ
Իմ կարծիքով սովորական նամակի և պաշտոնական նամակի տարբերությունը այն է որ սովորական նամակում կարող ես խոսել ինչպես կցանկանաս իսկ պաշտոնական նամակում պետք է խոսել գրագետ
Չապլինի նամակն իր դստերը` Ջերալդինային Դստրիկս… Հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդն արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը: Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է` իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ` հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից:Գեղեցկուհի եղի'ր և պարի'ր, աստղ եղի'ր և փայլի'ր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվի'ր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղի'ր հորդ ձայնին. Ես քո հայրն եմ, Ջերալդինա:

No comments:

Post a Comment