Tuesday, September 17, 2013

ինչ սովորեցրեց ինձ այս առաջադրանքները

 Այս առաջադրանքները ոչ միայն ուսուցողական են այլ նաև հետաքրքիր շնորհիվ այս առաջադրանքների ես ահագին բան իմացա Վիկտոր Համբարձումյանի մասին որի մասին շատ քիչ բան գիտեի իմացա նրա հայտնի կտակի մասին թե ինչպես է նա սիրում իր մայրենի լեզուն ինձ նաև շատ հետաքրքրեց Նապոլեոն Բոնապարտի կտակը որը թարգմանել էի ռուսերենից կարդացի Պետրոս Դուրյանի կտակը իմացա Չառլի Չապլինի նամակը իր աղջկան ու նաև նամակի ու կտակի տարբերությունը և հայտնի մարդկանց հետաքրքիր խրատները

Friday, September 13, 2013

խրատներ

Երբեք չպետք է չափից ավելի թերագնահատել այն կարծիքը, որը տարբեր է ձերից: Արթուրո Գրաֆ Չես ուզում մերժում լսել` մի´ խնդրիր: Ջոն Դրայդեն Հրավառության ժամանակ աստղերին չեն նայում: Մարիա ֆոն Էբներ ԷշենբախՄեկ փորձը հազար խրատից ուժով է: Բայց նորեն. խրատ տվողին հաց տվողի չափ պատվե: Ավետիք ԻսահակյանՈչինչ այնպես չի շռայլվում, որքան խորհուրդները: Ֆրանսուա դը ԼառոշֆուկոԵրբեք խորհուրդներ մի´ տվեք նրան, ով ձեզանից միայն փող է խնդրում: Պեդրո ԿալդերոնՈրքան էլ դու ծաղրելու լինես քո հենակները, դրանից դու ավելի լավ չես քայլելու: Հայնրիխ ՀայնեՄի ծաղկով պսակ չես պատրաստի: Ջորջ ՀերբերտՇանը մի´ ուղարկիր մսի հետևից ու գառը գայլին պահ մի´ տուր: Թեոդոր ՀիպելԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ԽՐԱՏՆԵՐԱյն, ինչ մահացել է` իբրև իրականություն, կենդանի է` իբրև խրատ: Վիկտոր ՀյուգոԽավարն անվերջ անիծելու փոխարեն մեկ մո´մ վառիր շուրջդ լուսավորելու համար: Ուիլիամ ՇեքսպիրՉափից ավելի ճկված աղեղալարը կոտրում է աղեղը: Յոհան ՇիլլերՆախատի´ր քեզ, այլ ոչ թե արեգակին, եթե քո այգին չի ծաղկել: Չինական ասացվածքՈւշ է ջրհոր փորելը, երբ կոկորդը բոլորովին չորացել է ծարավից: Տիտոս Մակկիոս ՊլավտոսԿարկատանը պիտի ծակին համապատասխան լինի: Թոմաս ՋեֆերսոնԲարի խորհուրդը երբեք շատ ուշ չի գալիս: Բեն ՋոնսոնՆախքան խոստանալը մտածի´ր, բայց եթե խոստացել ես, կատարի´ր: Սենեկա ԿրտսերԽնձորի համար դիմի´ր խնձորենուն, ոչ թե` տանձենուն: Պուբլիլիոս ՍիրոսԵրբ բանալին գտնված է, դռները չեն ջարդում: Պուբլիլիոս Սիրոս

Մայրիկիս խորհուրդները
Վարվիր այնպես ինչպես կուզես քո հետ վարվեն
Վերջանում է քո ազատությանը այնտեղ որտեղ սկսվում է ուրիշի ազատությանը

Thursday, September 12, 2013

ինչ է կտակը և ինչ է նամակը

Կտակ
Կտակը մահվանից հետո ժառանգություն ստանալու իրավունք վերապահելու փաստաթուղթ է,որով հանգուցյալը նվիրում է կամ պարտականության տակ է դնում իր բարեկամներին:
Նամակ

Նամակը (լատ.՝ brevis - «կարճ»), մեկ կամ երկու թերթից կազմված անձնական կամ պաշտոնական բնույթ կրող գրավոր ուղերձ։ Սովորաբար նամակը հասցեատիրոջն է հասնումփոստային ծառայության միջոցով։Նամակագրությունների քանակը ժամանակակից հեռահաղորդակցման միջոցների (հեռախոս, ֆաքս, էլ. փոստ) հայտնագործությունից հետո զգալիորեն նվազել է։

Նամակների տեսակներ

բաց նամակ փոստային բացիկ ընդհանրական նամակ հանձնարարական նամակ հրավիրատոմս նամակշղթա նամակպայթուցիկ նամակսիրային նամակ ցավակցական նամակ էլեկտրոնային նամակփոստաղբ
Իմ կարծիքով սովորական նամակի և պաշտոնական նամակի տարբերությունը այն է որ սովորական նամակում կարող ես խոսել ինչպես կցանկանաս իսկ պաշտոնական նամակում պետք է խոսել գրագետ
Չապլինի նամակն իր դստերը` Ջերալդինային Դստրիկս… Հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդն արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը: Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է` իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ` հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից:Գեղեցկուհի եղի'ր և պարի'ր, աստղ եղի'ր և փայլի'ր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվի'ր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղի'ր հորդ ձայնին. Ես քո հայրն եմ, Ջերալդինա:

Պետրոս Դուրյանի կտակը

Այո՛, ալ հիմա հավատացի թե կը ծյուրիմ եղեր, գիտեմ թե ալ շատ չապրիմ պիտի: Ահ, եղբայր իմ, ահա երիտասարդ մը` որ եկած է աշխարհ միայն իր մահն ու իր թշվառությունը տեսնելու և զգալու համար:Չգիտեմ ինչ գրեմ. կզգամ շատ, բայց գրելու դժվարություն մը կա, կարծես թե գերեզմանին մեջեն կը խոսիմ: Ալ մարը մտնելու վրա եղող ճառագայթ մ’եմ. մարում մ’եմ. քայքայում մ’եմ գիտեմ այս տողեր վերջինն են և վերջինը պիտի լինեն. սակայն սա տարտղնած ուշս ինչպես վրա բերեմ ու խոսիմ. բանաստեղծ չեմ, բայց բանաստեղծությունը կը սիրեմ. ես որ աշխարհի մեջ միայն երգերը շատ սիրեցի. կուզեմ որ իմ վերջին շունչս ալ երգ մըլլա:Կարապն իր վերջի շունչին իրէն ներդանշակավոր ճիչը կարտասանե կըսեն. թող ես ալ կարապին պես անցաշ ըլլամ աշխարհեն:…Ով որ երգ չունի կամ երգել չգիտեր, զգալու ներդաշնակության, գեղեցիկին ու սիրունին իտեականը շոշափելու քաղցրությունը չունի:…Մարդուն նշանանբանը երգն է. էն Առաջին ձայնը երգն է. բնությունն ամբողջ երգ մ’է. Ահ, գեղեցիկ կյանք մ’ալ կա. սերն է այդ.Երգել, աղոթել ու սիրել… Ահ, ինչ բանաստեղծական կյանք, ինչ կատարյալ կյանք…Եղբայր, ամեն ինչ անկեղծությամբ պիտի ըսեմ, զի ալ աշխարհե և խղճես կախում և նկատում չունիմ:Եղբայր, ահա ես կիջնեմ կամ մոտ եմ իջնելու այն սև հատակ անդունդին մեջ` որո անունը գերեզման կըսեն. արդյոք ինչ պիտի ըսեն ինձ գերեզմանեն անդին (անշուշտ թշվառ երիտասարդ մը, որ աշխարհ եկավ և միայն իր մեռնիլն զգաց ու մեռավ):Մեկ քանի պատառ թուղթերու վրա արցունքոտ տողեր գրեր եմ. անշուշտ բարեկամքս զանոնք պիտի պատվեն և անոնց Արև տեսցնեն պիտի…Ուշս տարտղնած է եղբայր իմ:…Գիտեմ, քիչ ատեն պիտի մեռնիմ. արցունքի տեղ դագաղիս վրա երկու խոսք. հառաչանքի տեղ երկու շունչ աղոթք հոգվույս համար. և վշտի տեղ երկու փունջ ծաղիկ գերեզմանիս վրա. ես ալ մեռած չըլլամ պիտի, միշտ դալար ու կենդանի մնամ պիտի……Ափսոս, այո, ահ մ’էր սկիզբս, վախ մ’եղավ վախճանս…Մնաք բարյավ»:

Wednesday, September 11, 2013

առաջադրանք 5

.Կտակ-Նշանակում է «վերջին ցանկություն,նվիրական ցանկություն».Կտակարան-Կտակների գիրքԿտակագիր-կտակը ներկայացնող փաստաթուխտԿտակատեր-այն մարդը ով ստանում է կտակըԿտակարար-Կտակը գրողըՆրանք կոչվում են կտակարաններ որովհետև Աստված մեզ կտակել է այդ գրքով:

Monday, September 9, 2013

Նապոլեոն Բոնապարտի կտակը

1Ես մահանում եմ պապական և հռոմեական կրոնում որի մեջ եմ ծնվել ավելի քան հիսուն տարի առաջ 2 ես ցանկանում եմ որ իմ մոխիրը հանգչի սենայի ափերին իմ կողմից շատ սիրված Ֆրանսիայի ժողովրդի մոտ 3 ես միշտ հպարտացել եմ իմ կնոջով մինչև կյանքիս վերջին վակյանները պահպանելով ամենանուրբ զգացմունքները ես նրան խնդրում եմ որ նա պաշտպանի իմ որդու մանկությունը շրջապատող հանցագործություններից 4 ես խորհուրդ եմ տալիս իմ որդուն երբեք չմոռանա այն փաստը որ նա ֆրանսիական արքայազն է երբեք չպատերազմի իր ժողովրդի դեմ կամ վնասի այն ցանկացած այլ ճանապարհով :նա պետք է ընդունի իմ կարգախոսը (ամեն ինչ ֆրանսիական ժողովրդի համար) 5. Ես մահանում եմ վաղաժամ սպանվելով անգլիական օլիգարխիաի կողմից անգլիական ժողովուրդը վրեժխնդիր կլինի ինձ համար թարգմանված էhttp://www.museum.ru/1812/library/Napoleon1/index.html

Վիկտոր Համբարձումյանի կտակը և կենսագրությունը

Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու:Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: 29.08.1994»:
Վիկտոր Համբարձումյան (Սեպտեմբեր 18, 1908 - Օգոստոս 12, 1996), հայ հայտնի աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։ Համբարձումյանը հեղինակն է սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի։ Վ. Համբարձումյանը Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր է, Սոցիալիստական Աշխատանքի կրկնակի (1968, 1978) Հերոս,Հայաստանի ազգային հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է։