Monday, April 28, 2014

Անհատական ուսումնական պլան

Հանրակրթական բոլոր առարկաները և
Օտար լեզու-Անգլերեն
Սովորողի ընտրություն -Պատմություն
Ակումբային գործունեության-Tvmskh
Լրացուցիչ կրթության-Պատմության

Sunday, April 6, 2014

White lions

The white lion is a rare color mutation of the Kruger subspecies of African lion (Panthera leo krugeri) found in some wildlife reserves in South Africa and in zoos around the world. White lions are not a separate subspecies and are thought to be indigenous to the Timbavati region of South Africa for centuries, although the earliest recorded sighting in this region was in 1938. Regarded as divine by locals,[1] white lions first came to public attention in the 1970s in Chris McBride's book The White Lions of Timbavati. Up until 2009, when the first pride of white lions was reintroduced to the wild, it was widely believed that the white lion could not survive in the wild. It is for this reason that a large part of the population of white lions now reside in zoos.White lions are not albinos. Their white colour is caused by a recessive trait derived from a less-severe mutation in the same gene that causes albinism, distinct from the gene responsible for white tigers. They vary from blonde to near-white. This coloration does not appear to disadvantage their survival. The white lions of the Global White Lion Protection Trust (GWLPT) have been reintroduced into their natural habitat and have been hunting and breeding successfully without human intervention for a significant amount of time.

Ղազարոս Աղայան առաջադրանք 3

Ղազարոս Աղայանը եղել է մեծ մանկավարժ.Նա իր ամբողջ կյանքը նվիրել է երեխաներին ,նրանց զարգացմանը գրել է նրանց համար բազուն հեքիաթներ,բանաստեղծություններ.Նա գրելը համարում էր սրբազան գործ .Նրա շրջապատում բոլորը հավանություն են տվել նրա գործին սակայն նա իր հանդեպ քննադատությունը համարել է ամենա անկեղծ խոսքը.Մենք նրան հիշում ենք նրա ծնվելուց 170 տարի անց դա վկայում է իր մեծ գործի մասին.Նա գրել է դասագրքեր որոնք 40 տարի օգտագործվել են և շատերի կարծիքոմ մինչեվ հիմա էլ կարելի էր օգտագործել.Մեր այսօրվա մանկավարժական հիմքերը պատկանում են նրան

Thursday, April 3, 2014

Եղիշե Չարենց նախագիծ

1-տեսանյութում հնչում է Տաղ անձնական բանաստեղծությունը
2-Բանաստեղծության մեջ Չարենցը պատմում է որ նա թողել է իր ծննդավայրը կարսը և իր սիրած աղջկան Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով անց է կենում օտար քաղաքների ճանապարհով.Իր շուրջը անծանոթ մարդիք են ու աղմկում է աշխարհը.Առանց Կարսի ու Կարինե Քոթանճյանի նրա կյանքը գորշ է ու տաղտկալի ու չգիտի թե ում համար երգի իր երգը.Նաև մարդկանց հաղորդում է որ եթե տեսնեն Կարինե Քոթանճյանին մնաս բարով մաղթեն.
Կարս (նաև՝ Ղարս), քաղաք Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում՝ պատմական Արևմտյան ՀայաստանումԿարսի նահանգիմայրաքաղաքն է։
Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 - 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։ Հետագայում՝ պարսկա–թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել։ Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ։

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցիհայկական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։. Այնուհետև, 1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի: Այնուհետև 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։
Ո՞վ էր Կարինե Քոթանջյանը: Կարինեն ու Չարենցը ծանոթացել էին Կարսում: Հետո Կարինեին հարազատները տեղափոխել էին Թիֆլիս՝ պատերազմի թոհ ու բոհից հեռու, առավել ևս, որ Կարինեն ընկերուհիների հետ ցանկանում էր մեկնել ռազմաճակատ:
Բայց Կարինեն չէր կարող հայրենիքից հեռու լինել: Ու այն ժամանակ, երբ ուրիշները փախչում էին հայրենիքից, Կարինեն՝ անսալով Թումանյանի կոչին՝ օգնել որբերին և գաղթականներին, 1915թ-ին Թիֆլիսից գալիս է Էջմիածին՝ գթության քույր աշխատելու համար: Կարճ ժամանակ անց, սակայն, նա ծանր հիվանդանում է: Հարազատների ջանքերով Կարինեին տեղափոխում են Մոսկվա՝ բուժվելու:
1916թ-ի գարնանը Կարինեն կարճ ժամանակով գալիս է Կարս, ուր և դարձյալ հանդիպում է Չարենցին: Նա Չարենցին համոզում է մեկնել Մոսկվա և ուսանել Շանյավսկու ժողովրդական համալսարանում:
1916թ-ի սեպտեմբերին Չարենցը մոր օգնությամբ համոզում է հորը՝ ֆինանսավորել իր Մոսկվա ուղևորությունը: Մոսկվայում Չարենցն ու Կարինեն ապրում են բուռն կյանքով: Չարենցը գրում է «Վահագն», «Աթիլլա» պոեմները և «Ծիածան» ժողովածուն (որը և հրատարակում է Մոսկվայում):
1917թ-ի մարտին Չարենցը որոշում է վերադառնալ հայրենիք և Կարինեին՝ ի նշան բաժանումի, նվիրում «Հեռացումի խոսքերը»:
3-«Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը նվիրել է իր սիրեցյալին Արմենուհի Տիգրանյանին որը բանաստեղծուհի էր
4-Տեսադարանից դիտեցի Ես Հայ Եմ անվանմամբ տեսանյութը այն շատ հետաքրքիր էր անկեղծ ասած թերություններ չկաին
6-Բաժինների պակաս այնքան էլ չի զգացվում քանի որ այն բավականին հագեցած էր բայց կարելի էր հետաքրքիր տեղեկություններ ավելացնել.Կոնկրետ առաջարկ չունեմ
7-Բանաստեղծություններից կարդացի Տաղ անձնականը,Մեր Լեզուն,Խելահեղ աչքերով, Լուսամփոփի պես աղջիկ,Էլի Գարուն Կգա
երգադարանից լսեցի Տաղ անձնական,Լուսամփոփի պես աղջիկ,Ես իմ անուշ Հայաստանի,Էլի Գարուն Կգա
ֆիլմադարանից նայեցի Ես Հայ եմ տեսանյութը
Սովորեցի անգիր Տաղ Անձնական բանաստեղծությունը
Չարենցի մասին կարդացի կենսագրությունը և իր ածականի Չարենցի առաջացման մի քանի պատճառ
8-Աշխատանքի գնահատում ես ինձ կգնահատեմ 6 կամ 7 որովհետեվ չեմ կատարել 1 կետ չեմ ձայնագրվել և այդքան էլ տարբերվող աշխատանք չեմ կատարել
 


Sunday, March 16, 2014

Տնային Աշխատանք

Կարս (նաև՝ Ղարս), քաղաք Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում՝ պատմական Արևմտյան ՀայաստանումԿարսի նահանգիմայրաքաղաքն է։
Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 - 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։ Հետագայում՝ պարսկա–թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել։ Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ։

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցիհայկական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։. Այնուհետև, 1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի: Այնուհետև 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։

Monday, December 2, 2013

Ւնչ իմացա

Սասնա ծռեռը էպոսից ես գիտեի քչից շատից միայն պատմություը գիտեի այն էլ ճիշտն ասած ոչ այնքան լավ.Սակայն հիմա ահագին բան գիտեմ մեր էպոսի մասին ես գիտեի որ մեր էպոսը հայերի կողմից բավական սիրված է բայց չգիտեյի որ աշխարհի կողմիցել այնքան սիրված է որ նույնիսկ ճանաչվել է Յունեսկոի կողմից ոչ նյութական ժառանգության կամ որ Ռուսաստանի Կրթության Գիտության նախարարությունը խորհուրդ է տալիս ընթերցել այն.ես իհարկե չգիտեի որ այն գրել են մի քանի գրողներ սակայն շատ մարդկանց կարծիքով լավագույն մշակումն է Հովհանես Թումանյանինը . Նաև լսելեմ ռադիոնյութը որը շատ հետաքրքիր էր սակայն ամենից հետաքրքիրը հարցաշարն էր որի վրա մեծ ժամանակ ծախսեցի սալկայն մի քանի հարց այնպես ել չկարողացա պատասխանեմ քանի որ շատ դժվար էր  նույնիսկ Աստվածաշնչում կա մեր էպոսի մասին Մի խոսքով ես գիտեի գրեթե ոչինչ մեր էպոսի մասին որը մի փոքր էլ ամոթ է սակայն ես հիմա գիտեմ որոշակի գիտելիք Սասնա Ծռեռի մասին

Sunday, December 1, 2013

Հարցաշար


  1. 1964 թ-ին աշխարհի վիպերգերի միջազգային մրցույթում «Սասնա ծռերը» ճանաչվել է լավագույնը: Ի՞նչ ես կարծում,  ինչո՞ւ:
  2. Քանի որ այն խորը իմաստ ունի 
  3. Փորձիր պարզել` Կոմիտասի ո՞ր հայտնի ստեղծագործության մշակման հետ է կապվում էպոսը:
  4. Այն կապված է Սասունցի Դավիթը օպեռայի   մշակման հետ որը անավարտ է մնացել
  5. Հին Կտակարանում կա հիշատակություն մեր էպոսի հերոսների մասին, գտիր հատվածը և ներկայացրու:
  6. Փորձիր պարզել` էլ ի՞նչ երաժշտական ստեղծագործություններ են գրվել էպոսյան թեմաներով:
  7. Գուսան Շահենի Սասունցի Դավիթը ,Էդգար Հովհանիսյանի Սասունցի Դավիթ Բալետ Օպեռան 
  8. Բացի «Սասնա ծռերից» էլ ի՞նչ անուններով է կոչվել մեր էպոսը:
  9.  «Սասունցի Դավիթ»  «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» 
  10. Ո՞ր պատմիչներն են հիշատակել էպոսի մասին:
  11. Մովսես Խորենացին 
  12. Օտարերկրացիների ինչպիսի՞ հիշատակություններ կան էպոսի մասին:
  13. Ո՞րն է էպոսի վիպասացների բուն հայրենիքը: Հավաքիր տեղեկություններ և ներկայացրու:

Tuesday, November 5, 2013

.Վերլուծություն

Կարծում եմ որ Մխիթարյան միաբանությունը շատ տուժեց իր արած սխալ քայլերի պատճառով. Ես համամիտ եմ Ոսկան Մխիթարեանի հետ որ միաբանությունը կառաջադիմեր եթե միանար եկեղեցուն չե որ եկեղեցին ավելի շատ կկարողանար օգներ քան Իտալական սնանկացած ընկերությունները որոնց պարտքերի պատճառով  ստիպված եղավ փակելու  տպարանը.Կ շատ միաբանկեր անհույս հեռացան Միաբակությունից .Ինձ թվում է որ Մխիթարյան միաբանությանը նույն օգուտը կտար Հայերին եթե չփակվեր տպարանը և շատ միաբաններ չհեռանՅին
Չնայած որ Վենետիկի և Վիեննայի իրար միացան սակայն այդ չոօգնեց որ նույն ակտիվությունը դրսեվորեն

Ոսկան Մխիթարեան

ան Միաբանութեան Փրկութեան Միակ Ճամբան՝ Մայր Եկեղեցի Վերադառնալ Է Ոսկան ՄխիթարեանՊետութիւն մը, եկեղեցի մը, կամ որեւէ տեսակի կառոյց մը եթէ ինզինք սրբագրելու կարելիութենէն զուրկ ըլլայ՝ ո՛չ միայն կը դադրի յառաջդիմելէ, այլ ապահովաբար եւ անխուսախելիօրէն կը դատապարտուի կործանումի։ Դժբախտաբար, ա՛յս է Մխիթարեան Միաբանութեան այսօրուան պատկերը, որ մեր աչքին առջեւ կը պարզէ դառն եւ տխուր իրականութիւններ։ Ի՞նչ էր պատճառը այս ահաւոր անկումին։ Պիտի ջանանք վերլուծել անշահախնդիր կերպով, ականատեսի վկայութեամբ, մեր անձնական փորձառութեան վրայ հիմնուելով, եւ մօտէն ծանօթացած ըլլալով միաբանութեան իւրաքանչիւր անդամին, վանքէն ներս կամ դուրս։Վերջին քառասնամեակին, իրերայաջորդ կարգ մը աբբահայրերու ձախաւեր գործունէութիւնը իր տխուր անդրադարձը ունեցաւ Միաբանութեան վարկին, ինչպէս նաեւ ընդհանրապէս միաբանութեան իւրաքանչիւր անդամի հոգեբանութեան վրայ։  Ոմանք, յուսահատ՝ հեռացան Միաբանութենէն, ոմանք՝ աշխատանքի ասպարէզէն, ուրիշներ փոխեցին իրենց ծառայութեան մարզը, ոմանք ալ ստեղծեցին իրենց անձնական աշխատանքի դաշտը եւ գրեթէ գործեցին անկախաբար։ Բարեբախտաբար խումբ մը պարկեշտ եւ անշահախնդիր միաբաններ մնացին պատնէշի վրայ, եւ կը փորձեն կենդանացնել ու վերակերտել ինչ որ վերջին քառասնամեակին կործանած էին անփորձ, անխոհեմ եւ անպատասխանատու ղեկավարները։Եօթանասունական թուականներէն սկսեալ, տեսանք արդէն թէ ինչպէ՛ս հանգուցեալ Հ. Պօղոս Վրդ. Անանեան Աբբահօր օրով տեղի ունեցան կալուածային մեծածաւալ ձեռքբերումներ, ինչպէս նաեւ շինարարական ձեռնարկներ, որոնց գլխաւոր նպատակն էր մնայուն եւ հասութաբեր եկամուտներ ապահովել Միաբանութեան համար։ Դժբախտաբար սոյն մեծղի գործարքներու մատակարարումը միաբաններու կողքին չունեցաւ մասնագէտ աշխարհականներ, որոնք կարենային մօտէն հետեւիլ եւ որոշ ապահովութիւն մը ընձեռել վերոյիշեալ ծրագիրներուն։Միւս կողմէ, իտալական սնանկացած ու պարտքերու լուծին տակ գտնուող որոշ ընկերակցութիւններու հետ գործառական բաժնեկցութիւնները դուռ բացին մեծագումար պարտքերու, որոնք  Մխիթարեան Միաբանութիւնը ակնյայտ սնանկութեան մը սեմին հասցուցին։ Այս անխոհեմ քայլերը սրբագրելու համար, Միաբանութիւնը պարտաւոր եղաւ ծախելու շատ մը թանկարժէք կալուածներ, ներառեալ Վենետիկի Ս. Մարկոսի Հրապարակին վրայ գտնուող խանութները, վճարելու համար իր պարտքերը պարտատէրերուն։        Չմոռնանք այստեղ յիշեցնելու, որ Միաբանութեան վիթխարի պարտքերու պատճառով՝ կալուածներու մեծամասնութիւնը կարճ ժամանակամիջոցի մէջ չնչին եւ շուկայական արժէքէն շատ ցած գիներով շտապ վաճառուեցան:Նմանօրինակ անխոհեմ քայլեր յաջորդաբար պատճառ դարձան նաեւ, որ Միաբանութիւնը վերատեսութեան ենթարկէր իր տնտեսական ընդհանուր վիճակը, եւ ստիպուած ըլլար փակելու իր բազմադարեան ու պատմական տպարանը, որուն հետեւանքով նուազեցաւ նաեւ գրքերու տպագրութիւնը: Այս հրատարակութիւններու ճամբով էր որ Մխիթարեան Հայրերը իրենց ամբողջական ընծայումով եւ բանասիրական աշխատանքներու միջոցաւ օտարներուն ներկայացուցած եւ ծանօթացուցած էին Հայ գրականութեան տիտանները, ինչպէս նաեւ Հայ ժողովուրդի պատմութիւնը, երբ մեր Նուիրապետական Աթոռները կը հիւծէին Օսմանեան եւ Ռուսական գերիշխանութիւններու երկաթեայ բազուկին տակ։Անկասկած՝ ուրիշ է իրողութիւնը Մխիթարեան Միաբանութեան կեանքին մէջ այսօր, եւ անխուսափելին պիտի պատահի շատ մօտիկ ապագային։  Վերջին երեսունամեակին՝ անձնական զանազան պատճառներով, ինչպէս նաեւ բնական եւ անակնկալ մահերու հետեւանքով, Միաբանութեան շարքերը երթալով  նօսրացան: Նոյն ատեն՝ Վարչութիւնը չկարողացաւ արդարացնել իր վրայ դրուած յոյսերը նոր սերունդի պատրաստութեան վերաբերեալ, Միաբանութեան գոյութիւնն ու շարունակութիւնը ապահովելու համար։Հետեւաբար՝ վերեւ յիշուած դժուարութիւններուն եկաւ միանալու անխիղճ եւ անպատասխանատու վաճառքը Միաբանութեան տրամադրութեան տակ ի պահ դրուած մեծ թիւով մշակութային հարստութիւններու, ինչպիսիք են՝ գիրքեր, ձեռագիրներ, քարտէսներ, գորգեր, զգեստներ, ոսկեղէն, արծաթեղէն դրամներ եւ իրեր, կահ-կարասիներ, արուեստի գործեր եւայլն. մէկ խօսքով՝ հայ ժողովուրդի դարաւոր գանձերը, ըլլան անոնք Վենետիկի եւ կամ Վիեննայի  վանքերէն ներս։  Անցեալ տարի, եւրոպական, մասնաւորաբար Գերմանական եւ Հայկական մամուլը լայնօրէն անդրադարձան Վիեննայի վանքէն կատարուած լայնածաւալ գողութիւններու մասին: Հոս տեղը չէ աւելի մանրամասն այդ մասին անդրադառնալու։ Անշուշտ այս դէպքը արդէն իր նախընթացը ունեցած էր նախորդող տարիներուն, երբ Վանքի նախկին ուսանողներէն մէկը՝ լիբանանահայ Փիէռ Գազէզեան, որ Վիեննայի վանքը ուղարկուած էր որպէսզի օգնէր Միաբանութեան 300-ամեակի առիթով պատրաստուելիք հանդիսութեանց, չարաշահելով իրեն տրուած արտօնութիւնը, ազատօրէն մտած էր թանգարանէն ներս, եւ յաջողած էր գողնալ Հայկական եւ օտար  թանկարժէք գիրքեր եւ հնութիւններ, վաճառելով զանոնք Աւստրիացի եւ եւրոպացի զանազան հնավաճառներու: Անշուշտ, ոստիկանութեան եւ դատարանային հետապնդումներու շնորհիւ կարելի եղաւ յայտնաբերել, եւ սակայն դժբախտաբար միայն մասամբ վերստին ձեռք ձգել մշակոյթի եւ արուեստի ազգային եւ միջազգային այս անգնահատելի գանձերը, որոնք դարեր ամբողջ գուրգուրանքով պահուած, պահպանուած ու արժեւորուած էին Մխիթարեան վաստակաւոր միաբաններու կողմէ։Ամէնուս ծանօթ է Մխիթարեան վարդապետներուն ըլլա՛յ  անցեալի, ըլլայ, ինչո՛ւ չէ, ներկայի մեծամասնութեան յատկապէս մշակութային արժէքներու հանդէպ ունեցած անվերապահ հոգածութիւնն ու սէրը ։     Ո՞վ չէ կարդացած, իր նախակրթարանի  դասարաններէն սկսեալ,  Մխիթարեան հայրերու վաստակի մասին եւ չէ հիացած ու հպարտացած անոնց գործունէութեամբ, կրօնական, գրական, իմաստասիրական, պատմական, թարգմանական եւ բանասիրական անդաստաններէն ներս։  Ինչպէ՞ս կարելի է չզմայլիլ եւ չհմայուիլ մոմի լոյսին տակ գրուած՝ Ալիշանի ստուարահատոր գործերով, Չամչեանի Պատմագրութեամբ, Ակինեանի բանասիրութիւններով, Գաթըրճեանի գրաբարի գիրքերով, Մէնէվիշեանի քննական պատմութեան յօդուածներով, Այտընեանի հայագիտական վերլուծումներով: Շարքը այնքան երկար է այս բեղուն գործունէութիւններուն, որ կարելի է հատորներ գրել այս տիտաններուն մասին։ Դժբախտաբար, 300 տարիներու ոսկետառ պատմութիւն ունեցող այս Միաբանութիւնը այսօր վերածուած է խլեակի մը, եւ կ՛ապրի  անկասկած իր վերջալոյսը։  Անտոնեան անունով սկսած այս միաբանութիւնը, որ հետագային պիտի կոչուէր Մխիթարեան՝ իր հիմնադրին հաւատարիմ ուխտաւոր միաբաններուն կողմէ, շուտով պիտի հասնի Անտոնեան միաբանութեան վիճակուած ճակատագրին՝ ամբողջական լուծարքի։Ահաւասիկ անգամ մը եւս կը մտաբերեմ իմ 1993-ի յայտարարութիւնս, երբ Վենետիկ կը գտնուէի Բազմավէպի 150-ամեակի տօնակատարութեանց առիթով, որպէս Լոս Անճէլըսի Մխիթարեան Հայագիտական Հիմնարկի դասախօս եւ Կրթական Հիմնարկի Վարչութեան փոխ-ատենապետ։ Ընթրիքէ ետք հաւաքուած էինք սուրճ խմելու՝ ընթերցանութեան եւ հանդիպման սենեակին մէջ, ուր հաւաքուած էին նաեւ շարք մը միաբաններ, ի միջի այլոց՝ հանգուցեալներ Հայր Ներսէս Տէր Ներսէսեան, Հայր Պօղոս Անանեան, Հայր Սահակ Ճէմճէմեան, եւ գրեթէ նստելու տեղ ալ չէր մնացած երբ խօսակցութեան գլխաւոր նիւթը դարձաւ Մխիթարեան Միաբանութեան ապագան։  Զանազան մտքերու փոխանակումէն ետք, օրուան Աբբահայրը՝ Հայր Գէորգ (այժմ հանգուցեալ) ուզեց իմանալ նաեւ իմ կարծիքս։ Ես ալ ըստ սովորութեանս, առիթը յարմար նկատելով ըսի հետեւեալը, եւ նոյնը կը կրկնեմ 17 տարի ետք. “Սիրելի Հայրեր, ներեցէք համարձակութեանս, բայց առիթը յարմար նկատելով պիտի ուզէի փոխանցել իմ ներքին ապրումներն ու համոզումներս։ Նկատի ունենալով երկու միաբանութեանց քանակի նօսրացումը, ժամանակը հասած է որ երկու միաբանութիւնները նախ միանան (տեսականօրէն կատարուեցաւ այս ցանկութիւնս 2000 թուականին, թէեւ ձախողած միութիւն մըն է) ու ապա վերադառնաք ամբողջութեամբ Մայր Եկեղեցի՝ Ամենայն Հայոց Հայրապետութեան հովանիին տակ, կղզին պահելով որպէս մշակոյթի կեդրոն, եւ դառնաք Հայութիւնը ներկայացնող իտէալ կրօնական կեդրոն մը Եւրոպայի սրտին մէջ, ինչպէս անցեալին՝  նոյնպէս եւ ապագային”։ԱՅՈ՛, Հոգեշնորհ Հայրեր, կամքէ անկախ պատճառներով շատ մօտիկ ապագային անխուսափելին պիտի պատահի։ Պապական Ս. Աթոռը էքիւմէնիզմի սկզբունքներուն եւ ոգիին համաձայն կոչ ուղղած է եւ կ՛ուղղէ քրիստոնեայ քոյր Եկեղեցիներուն միանալու եւ գործակցելու ի խնդիր եկեղեցւոյ պայծառացման։ Ահաւասիկ լաւագոյն առիթը կը ներկայանայ Ս. Աթոռին որ առաջին օրինակը ի՛նք ցոյց տայ, եւ արտօնէ որ Մխիթարեան Միաբանութիւնը վերադառնայ Մայր Եկեղեցի։ Որովհետեւ՝ ազգային արդիւնաշատ միաբանութեան մը, այսինքն Մխիթարեան Միաբանութեան անվտանգութեան հարցը մեր դիմաց կը պարզուի միջ-եկեղեցական եւ միջազգային չափանիշներով։ Քրիստոնեայ եկեղեցիներու անցեալի աստուածաբանական կռիւները, որոնք այսօր կորսնցուցած են իրենց իմաստն ու ուժականութիւնը, ուրիշ բան չեն եղած եթէ ոչ՝ գործօն պատճառներէն մէկը Քրիստոնէական Եկեղեցւոյ բաժանումին եւ տկարացումին։ Սակայն այսօր՝ ամբողջ Քրիստոնէական Եկեղեցի՛ն ինքնին վտանգի տակ է իսլամական հզօր շարժումին դիմաց, եւ մենք իրաւունք չունինք ձեռնածալ նստելու եւ սպասելու որ Եկեղեցին անգա՛մ մը եւս ընկղմի եւ խորտակուի՝ իր ներքին պայքարներով։ Բոլոր ժամանակներէ աւելի, ԱՅՍՕՐ քրիստոնէական Եկեղեցին կարիքն ունի վերանորոգման եւ զարթօնքի, այլլ խօսքով՝ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻ։Կասկած չունիմ երբեք, թէ նման քայլ մը սիրով պիտի ողջունուի Ամենայն Հայոց Հայրապետութեան կողմէ, որովհետեւ՝ թէեւ թիւով փոքր, բայց  նոր եւ որակաւոր ոյժեր պիտի միանան հայրապետութեան միաբանական զինուորեալ շարքերուն։ Այս միութիւնը պատճառ պիտի ըլլայ նաեւ, որ աչալրջութեամբ եւ նոր մարմիններու վերին հսկողութեամբ պահպանուին հայկական հազարամեայ գանձերը ի Վիիեննա եւ ի Վենետիկ, եւ այս բոլորը միայն՝ ի պատիւ հայ ժողովրդի տառապեալ աշխարհացրիւ զաւակներուն:


Հղումը http://777monk777.livejournal.com/14265.html

Մխիթարյան Միաբանությունը այսոր

2000 թվականին Վիեննայի և Վենետիկի միաբանները միավորվել են.Այժմ կա 10 միաբան.Միաբանների խնդիրն է հայթայթել միջոցներ իրենց գրքերը թվայնացնելու համար.Բարերարները նրանց համար գնել են հողեր որոնք վարձով են տրվել և դրանց միջոցներով գոյատեվում են

Monday, November 4, 2013

Առ.7 նախագիծ

Այս նախագծի շնորհիվ բավականին մեծ տեղեկություններ իմացա Մխիրար Սեբաստացու մասին որի մասին ճիշտն ասած շատ քիչ բան գիտեի .մի տեսակ էլ ամոթ է որ չգիտես մեկի մասին որի անունն է կրում մեր դպրոցը.Նախագիծը իհարկե հետաքրքիր էր սակայն դժվարություններ ունեցա թարգմանելու գործում  շատ կարեւոր էր որ իմացա այն վայրերի մասին որտեղ եղել է Սեբաստացին չնայած մանրամասներ այնպես էլ չգտա.Արդյունավետ էր նրանով որ ըստ իս քչերը գիտեին այսքան մանրամասն Մխիթար Սեբաստացու մասին.Նաև զարմացա երբ հասկացա որ օտարալեզու կայքերում ավելի շատ տեղեկատվություն կա քան հայալեզու կայքերում .Սկզբում կարծեցի որ միայն այս նյութի դեպքում է այսպես սակայն տարբեր բաներ որոնելուց հետո հասկացա որ այդպես չե.Հետո էլ ինձ հուսադրեցի որ այն հայերն են թարգմանել օտարների համար.Չնայած ամեն ինչին նախատրծը արդյոնավետ էր սովորողների հանար

Friday, November 1, 2013

Աշխարհագրություն

https://www.youtube.com/watch?v=FtvjkeLcsds


Սեւանա լիճ (նաև` Գեղամա ծով), լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի` մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լիխնիտիս անուններով:Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի` բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Աշխարհի` քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է (առաջինը Հարավային Ամերիկայի Տիտիկակա լիճն է)։ Գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա, մակերեսը 1240 կմ2 է, խորությունը հասնում է 83մ-ի։ Սևանա լճին շրջապատում են հարավից` Վարդենիսի, արևմուտքից` Գեղամա, հյուսիս-արևմուտքից` Փամբակի, հյուսիս-արևելքից` Արեգունի լեռնաշղթաները։ Լճի մեջ լցվում է 28 գետ, սկիզբ է առնում մեկը` Հրազդան գետը։Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լիճն առաջացել է 3-րդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր։ Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 1950-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները։


Վանա լիճ, անհոսք աղի լիճ Հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայի ծայր արևելքում։ Գտնվում է Հայկական Տավրոսի հյուսիս–արևելյան մասի, Կորդվաց լեռների, Կոտուր լեռնաշղթայի և Ծաղկանց լեռների միջև, 1720 մ բարձրության վրա։ Երբեմնի մեծ ջրային ավազանի մնացորդ է։ Մակերեսը 3760 քառակուսի կմ, առավելագույն լայնությունը՝ մոտ 51 կմ, խորությունը՝ մինչև 145 մ։ Վանա լճի հայելին գրեթե 2.5 անգամ մեծ է Սևանա լճի հայելուց։ Ունի անկանոն քառանկյան տեսք, խիստ կտրված է, հաճախ՝ զառիթափ ափերով։ Հյուսիս–արևելքում Արճեշի խորշն է, լճում՝ Լիմ, Առտեր, Կտուց (կղզի), Աղթամար կղզիները, ափերին՝ Դևեբոյնի, Ծղուկ, Կտուց հրվանդանները։ Վանա լիճը գտնվում է տեկտոնական իջվածքում։ Նրա գոգավորությունը բարդ կառուցվածքի բազմաստիճան գրաբեն է։ Գրաբենի եզրերով անցնում են խոշոր բեկվածքներ։ Գրաբենը առաջացել է մախամիոցենում։ Ստորին միոցենում տրանսգրեսիան ծածկել է նաև լճի իջվածքը։ Սկսած տորտոնից տրանսգրեսիան նահանջել է, և իջվածքում ձևավորվել է լագունային ավազան։ Միոցենի վերջում, Հայկական Տավրոսիինտենսիվ բարձրացման հետևանքով, լճի մնացորդային ավազանի ջուրը հոսել է դեպի Մուշի և հարևան իջվածքները, որից հետո, մինչև պլեյստոցեն, հիշատակված մարզը եղել է ցամաքային զարգացման փուլում։ Ժամանակակից լճի առաջացումը կապված է Սիփան և Նեմրութ հրաբուխներից արտավիժած լավաներով ջրերի արգելափակման հետ։Տեկտոնական շարժումները շարունակվում են երկրաշարժների ձևով նաև ներկայումս։ Սնվում է մթնոլորտային տեղումներից, ստորերկրյա ջրերից և գետերից։ Լիճը, գտնվելով Հայկական լեռնաշխարհի ցամաքային կլիմայի պայմաններում, ամենախիստ ձմեռներին անգամ, ամբողջովին չի սառցակալում։ Գերիշխում են տեղական և բրիզ քամիները։ Օրգանական աշխարհն աղքատ է։ Ձկներից կա միայն տառեխ։ Թռչնաշխարհին բնորոշ են որորներն ու ջրագռավները, որոնք այստեղ են գալիս հարևան Նազիկ լճից։ Մերձափնյա բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ և աղի արդյունագործությամբ։ Հնագույն ժամանակներից ի վեր լճում եղել է նավարկություն։ Լիճն ունի պոտենցիալ հիդրոէներգիայի մեծ պաշար։

Ուրմիա լիճ, անհոսք աղի լիճ է Իրանի հյուսիս -արևմուտքում։ Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լիճն է։ Կոչվել է նաև Կապուտան, Թիլ։ Հունական աղբյուրներում հիշատակված է Մանթիա, Մեդի, Սպավտա կամ Սպաուտա անունները, որոնք նույնպես նշանակում են կապույտ։Լիճն ուսումնասիրել են Վ.Վ. Բոգաչևը, Գ. Ռիբենը, Կ.Ն. Պաֆենհոլցը և ուրիշներ։ Նրանք ենթադրում են, որ լիճն առաջներում հոսուն է եղել դեպի Կասպից ծով` Ամարդոս (Սեֆիտռուդ) գետի միջոցով: Սոհունդ լեռան արտավիժմամբ կապը Կասպից ծովի հետ կտրվել է: Կարծիք կա, որ Ուրմիան Խոյի դաշտով կապ է ունեցել Արաքսի հետ: Լճափից դեպի Խոյ քաղաքը գնացող ճանապարհին կան դարավանդների հետքեր, որը հիմք է տալիս կարծելու, որ լճից գետ է դուրս եկել ու Կարաթափա լեռնանցքով թափվել է Արաքսի մեջ: Մեկ այլ փաստ. Թավրիզի մոտ Կարմիրջուր (Աջի) գետի վրա կան բարձրդարավանդներ, որոնք դեպի լիճն աստիճանաբար ցածրանում են, մտնում լճագետային նստվածքների տակ: Այսինքն` շրջապատի լեռները բարձրանում են, գոգավորության հատակն իջնում է` կապված տեկտոնական շարժումների հետ։Լճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5800 կմ², խորությունը՝ մինչև 15 մ, ավազանը՝ մոտ 50000 կմ²: Գտնվում է տեկտոնական իջվածքում, 1275 մ բարձրության վրա։Գարնանը մակարդակը բարձրանում է։ Սնվում է անմիջապես լճի մակերեսին թափվող տեղումներով, գետերի միջոցով և մասամբ ստորերկրյա ջրերով։ Ուրմիա են թափվում բազմաթիվ գետեր` Սալմաստի գետը, Ջահատու, Կարմիրջուր (Աջի), Կադեր, Մարի (Բարանդուզ), Նազլու։ Համեմատաբար խոշոր գետերը լճափին դելտաներ են առաջացնում։ Գետերի դելտաները հաճախ ճահճացած են` բերված տիղմի պատճառով, հատկապես Զագրոսիհամակարգից իջնող գետերը, ունենալով մեծ անկում կատարում են ուժեղ էրոզիա և բերում են մեծ քանակությամբ տիղմ։Աղիությունը շատ բարձր է` 150-250% է, հիմնականում քլորիդներ են, որ ափամերձ մասերում ամռանը հանդիպում են ինքնանիստ աղի կամ աղուտների ձևով։ Ծանծաղ մասերում աղը նստում է նաև ձմռանը, երբ ջերմաստիճանն իջնում է և ջրի լուծողականությունը թուլանում է։ Ամռանը ջրի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ աղի մի մասը նորից լուծվում է և աղիություը մեծանում է։ Աղիության պատճառով կենդանական աշխարհը գրեթե բացակայում է։ Ձկներ չկան, կան միայն մանր խեցգետնամաններ և որոշ ջրիմուռներ։Լճի մերձակայքում կլիման շատ չորային է և անհրապույր։ Քամու դեպքում օդը հագեցած է աղի փոշով։ Լճի ափերին կան բուժիչ ցեխեր և լճի հատակից բխող անուշահամ ջերմուկներ։Լճում կա 60 կղզի` գլխավորապես հարավային մասում։ Խոշորներն են Էշակ, Թելա, Ձիերի, Շահի։Նավարկելի է։ Արևմտյան ափի մոտ են Ուրմիա, Շահպուր քաղաքները։1926 թվականին լիճը վերանվանվել է Ռեզայի, ի պատիվ Ռեզա Փեհլեվի շահի։ 1970 լճին վերադարձվել է նախկին անունը։ 1967թ-ից լիճը ներառվել է Ուրմիա ազգային պարկի մեջ։Գրականություն




Thursday, October 31, 2013

Իմ վերջին կարդացած գիրքը

Վերջին կարդացածս գիրքը եղել է <<Հարրի Փոթթերը>> որը կարդում էի մի ամսից ավել:Ինձ թվում էր որ ֆիլմը դիտելուց հետո այն այդքան էլ հետաքրքիր չի լինի սակայն գիրքը կարդալուց հետո հասկացա որ գիրք կարդալոը  և ֆիլմ դիտելը տարբեր են թեկուզ որ ունեն տարբեր բովանդակության:Ինձ ամենից շատ դուր է գալիս ֆանտաստիկ ոճը որը հաճախ եմ կարդում երբ տրամադրություն եմ ունենում. Ֆանտաստիկ ոճը ինձ դուրէ գալիս ամենից առավել քանի որ շատ բաներ իրական կյանքում չեն պատահում

Նախագիծ Մխիթար Սեբաստացի

Ո.Կ.Վ.Ա. ՀԱՊԱՎՈՒՄԸ նշանակում է Որդի Կույսի Վարդապետ Ապաշխարության.

Սեբաստիայէն իբր տասը վայրկեան հեռու, հիւսիսային կողմը, կը գտնուի Ս. Նշանի վանքը, շինուած մեր Արծրունի Սենեքերիմ թագաւորէն 1021-ին ժամանակները, հնութեամբ և յիշատակներով հռչակաւոր, Մէրէգումի լեռնոտն կազմող բարձրաւանդակին վրայ կանգնած, որ իրեն մեծ ու փոքր գմբէթներով տեսողաց աչքն առ ինքն կը ձգէ: Շաղախով ծեփուած քարաշէն պարիսպ մը կը շրջապատէ վանքը, որուն առջեւ կը տարածուի պտղատու ծառոց ընդարձակ պարտէզը, իսկ կռնակի կողմը՝ ձեռակերտ անտառ մը ուռենեաց և կաղամախի, որում մօտ կը գտնուիԱնապատ վանքը՝ նորոգուած վերջերս, և հայաբնակ Դավրա գիւղը: Վանքին արեւելեան կողմը կը գտնուին յստակ ջրերու ինքնաբուխ աղբիւներ, որոնց մէջ նշանաւոր են երկունքն իրենց յստակութեամբ և ջրոյ յորդութեամբ, Լուսաղբյիւրք կոչուած, և առուներ՝ ընդարձակ արտորէներով իբր կէս ժամ երկայնութեամբ, մինչեւ Բրգնիքի սահմանը: Վանքն երեք եկեղեցի ունի, որոնցմէ մեծագոյնը կը կոչուի Ս. Նշան,խաչաձեւ, Վարագոյ Ս. Նշան եկեղեցւոյ ճարտարապետութեամբ, բայց քան զայն աւելի փոքր: Երկրորդ եկեղեցին կը կոչուիՍ. Կարապետ, որորոցի ձեւով շինուած, գմբեթաւոր: Իսկ երրորդը՝ նոյնպէս գմբեթաւոր, փոքրիկ եկեղեցի մը խաչաձեւ,Ս. Աստուածածնի նուիրված, որուն մէջ թաղուած է վանքի աբեղանէրեն՝ Թէոդորոս նահատակը, Քրիստոսի 1150 թուականին:Վանքին մէջ կեցած կը վայելէ մարդ քաղաքին տեսարանը, կը վայելէ շրջակայքին կէս վայրենի գեղեցկութիւնը, ընդարձակ հորիզոն մը, ջրարբի դաշտ մը՝ մեղմ ելեւէջներով, հովիտներ, բլուրներ, լեռներ, մտքի հետ խոսող տեսարան մը, որուն առջեւ կը մոռցուին կենաց ցաւերն, և բարձրութեանց հետ կը վերանայ առ Աստուած, -իմաստութեան և սիրոյ աղբիւրը,-սիրտ մը՝ որ անոր ծարաւով տանջուած է:Աստուծոյ այդ ծարաւող հոգին՝ Մխիթարն էր, աչքերը դարձուած միշտ դէպ ի Ս. Նշան, որուն սրբազան լռութիւնը, որուն երկրաբերձ գմբէթները, սաստիկ հրապոյր մը ունեցեր էին անոր վերայ մանկութենէն սկսեալ, և ուր կը յուսար գտնել այն՝ զոր անդուլ երազած էր-սրբութեան և գիտութեան լայն ասպարէզ մը:Պատանին, որ դեռ հազիւ տասնըհինգ տարեկան էր, հագաւ կրոնաւորական սքեմ և Ս. Նշան վանքի առաջնորդ Անանիա եպիսկոպոսի կողմից սարկաւագ ձեռնադրվեց: Այն օր անունը փոխուելով, Մխիթար կոչուեցաւ:Սեբաստիայի Ս. Նշան վանքՀայկական միջնադարյան ճարտարապետական համալիր: Ըստ Արիստակես Լաստիվերցու, կառուցել է Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ-Հովհաննես Արծրունու որդի Ատոմը: Այս եկեղեցին իր հորինվածքով Ավան-Հռիփսիմե տիպի հուշարձաննների զուգահեռներից է: Վանքի Ս. Նշան եկեղեցին ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք: Եկեղեցու ներսակողմը բարձրության կիսով չափ երեսպատված է Կուտինայի հախճապակե սալիկներով: Արտաքին պատերի մեջ ագուցված են խաչքարեր:Ս. Նշան վանքում է պահվել Վարագավանքից տեղափոխված հարուստ մատենադարանը, Սենեքերիմ-Հովհաննեսի գահը: Գործել է հոգևոր դպրոց:1021-ին Վասպուրականը Բյուզանդիային բռնակցվելուց հետո Սենեքերիմ-Հովհաննես թագավորը Վարագա սուրբ Խաչը տարել է Սեբաստիա, որտեղ նրա որդի Ատոմը 1022-ին հիմնել է Սեբաստիայի Ս. Նշան վանքը: 1025-ին, Սենեքերիմ-Հովհաննեսի վախճանվելուց հետո, որդիներն աճյունը Սեբաստիայից վերաթաղել են Վարագավանքում՝ միաժամանակ վանքին վերադարձնելով Վարագա սուրբ Խաչը: According to the Constitution of the Congregation, its main aims, which stem from the Order’s peculiar charismas, are:I) to teach and spread the Gospel’s doctrine,II) a pastoral activity for the sake of saving the believers’ souls,III) to give a christian education to the youth,IV) the unity of christian confessions, pursued by the founder with an ante litteram ecumenical methodology.Գործնական առումով, իր երեք դարերի պատմություն պատվիրելը նպաստել է աջակցել եւ զարգացնել հոգևոր, հայկական արվեստի և գիտության միջոցով ակտիվ ուսուցման, կրթության և երիտասարդության, և հաստատող գիտական ​​բարձր մակարդակով:Համաձայն միաբանության սահմանադրության, դրա նպատակն է Ամանօրին:1. Սովորեցնել եւ տարածել Ավետարանը վարդապետությունը,2. Հովիվների գործունեությունը հանուն հավատացյալներ հոգու փրկության3. Երիտասարդներին հաղորդել քրիստոնեության սկզբունքները4. Քրիստոնեական դավանանքները, որպես  էկումենիկ մեթոդաբանության աշխատանք հիմնադրի հետ:  
Մխիթար սեբաստացու մասին կարդացի հայալեզու և ռուսալեզու տեղեկություններ  և տեսա որ ռուսականը ավելի ծավալուն է
http://hy.m.wikipedia.org/wiki/%D5%84%D5%AD%D5%AB%D5%A9%D5%A1%D6%80_%D5%8D%D5%A5%D5%A2%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%AB
http://ru.m.wikipedia.org/wiki/%CC%F5%E8%F2%E0%F0_%D1%E5%E2%E0%F1%F2%E8%E9%F1%EA%E8%E9
Վայրեր որտեղ եղել է Սեբաստացին
Սեվան
Էջմիածին
Վենետիկ
Կիտրոսը
Վենետիկ
Հալեպ
Հռոմ



Monday, October 14, 2013

Լիլիթ

Լիլիթ ստեղծագործությունը ինձ դուր եկավ նրանով որ այն նման է իրական կյանքին
եվ ինձ դուր են գալիս իրական կամ իրականին մոտիկ ստեղծագործությունները

Friday, October 11, 2013

Երեվանի պատմության թանգարան

Մեր քաղաքը > Հին Երևան > Երևան քաղաքի պատմության թանգարան Երևան քաղաքի պատմության թանգարանԵրևան անվան ծագման մասինԵրևանյան քարայրԵրևանը աշխարհի հնագույն քարտեզներումԵրևանը 6000 տարեկան է /Տեսակետ Երևանի տարիքի վերաբերյալ/Հայաստանի մայրաքաղաքներըXX դարասկզբի Երևանը լուսանկարներումՏոներըԵրաժշտական կյանքըԿրկեսային արվեստըՄամուլըԿանանց կրթությունը ԵրևանումԱռողջապահությունըԵրևանի ձիաքարշըԿաշեգործությունըԱրհեստներըԱռևտրական դասը

Երևան քաղաքի պատմության թանգարան

     Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին:     Լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936 թվականին վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան:     Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. թանգարանը տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 60 տարի:     1994-1997թթ. թանգարանը գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքում, իսկ 1997-2005թթ.` Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում:     2005թ. թանգարանը հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում, որը Երևանի քաղաքապետարանի հետ միասնական ճարտարապետական համալիր է ձևավորում:      Թանգարանում  պահպանվում է ավելի քան 89700 առարկա, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը։     Թանգարանում պահպանվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի անցյալն ու ներկան։ Թանգարանում գործում է գիտացուցադրական երեք բաժին, որոնցում աշխատակիցները հաստատությունն ստեղծելու պահից ի վեր հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել են Երևանի պատմությունը լուսաբանող առարկաները։    Թանգարանին կից գործում է գիտական խորհուրդ, որի անդամներն են եղել ժամանակի խոշորագույն մտավորականներն ու արվեստագետները՝ ճարտարապետներ Ալ. Թամանյանը, Թ. Թորոմանյանը, Ն. Բունիաթյանը, Մ. Մազմանյանը, նկարիչներ Մ. Սարյանը, Գ. Գյուրջյանը, Տարագրոսը, քանդակագործ Ա. Սարգսյանը, գիտնականներ Ստ. Լիսիցյանը, Ե. Շահազիզը, Ս. Բարխուդարյանը, Բ. Առաքելյանը, Թ. Հակոբյանը և ուրիշներ:     Երևանի տարածքում մարդն ապրել է դեռևս հնագույն ժամանակներից։ Հրազդան գետի քաղցրահամ ջուրը, մեղմ ու տաք կլիման բարենպաստ պայմաններ են ստեղծել զարգացման համար, որի վառ ապացույցն են Երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող վանակատե գործիքները։     Մ. թ. ա. 4-3-րդ հազարամյակներով է թվագրվում Առաջավոր Ասիայի հնագույն ու հայտնի պարսպապատ բնակավայրերից մեկը` Շենգավիթ բնակատեղին։ Թանգարանում պահպանվում են զարդանախշերով և արձանիկներով պաշտամունքային պեղված օջախներ, երկգույն` սև և կարմիր փայլեցված խեցե անոթներ, աղորիքներ, հացահատիկային բույսերի մնացորդներ։      Երևանը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է։ Հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան մ. թ. ա. 782թ. և կոչել էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը։ Թանգարանում պահվող որմնանկարները, սեպագիր արձանագրությունները և բազմաթիվ այլ առարկաներ խոսուն վկան են քաղաքի հարուստ, հնագույն անցյալի։     Հնագիտական հավաքածուի մեջ առանձնանում են Կարմիր բլրից հայտնաբերված գարեջրի խեցեղեն անոթները, որոնք վկայում են, որ դեռևս մ. թ. ա. 7-րդ դարում հայերը գարեջուր են ըմպել, ինչն ավելի ուշ հաստատում է հույն պատմիչ Քսենոփոնը։ Մ. թ. ա. 1-ին հազարամյակով է թվագրվում Կարմիր բերդի բնակավայրը, որտեղից պեղված է հարուստ հնագիտական հավաքածու` բրոնզե գոտիներ, խեցեղեն, քարե կուռքեր, նետասլաքներ, դանակներ, զարդեր և այլն։ Քաղաքի հելլենիստական մշակույթը ներկայացնում են Ավան-Առինջից պեղված առարկաները։     Միջնադարյան Երևանում գործում էին Պողոս-Պետրոս (5-րդ դ.), Կաթողիկե Սբ. Աստվածածին (13-րդ դ.), Սբ. Հովհաննես (17-րդ դ.), Սբ. Սարգիս (17-րդ դ.) և այլ եկեղեցիներ։     Թանգարանում պահպանվում են խոնարհված եկեղեցիների երկաթյա դռները, որմնանկարներ, ծիսական անոթներ, վարագույրներ, զանգ (1862թ.), Կաթողիկե եկեղեցու 13-րդ դարի մանրակերտը և այլ մասունքներ։     Քաղաքի կառավարման, առևտրի և արդյունաբերության զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել Մելիք-Աղամալյան, Գեղամյան, Աֆրիկյան, Տեր-Ավետիքյան, Եսապյան և այլ ընտանիքներ, որոնց մասին պատմող առարկաները տեղ են գտել թանգարանում։     1834թ. ռուս կայսր Նիկոլայ 1-ինը ոսկե ժամացույցը (պահպանվում է թանգարանում) նվիրել է Մելիք-Աղամալյանների տոհմին` ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական զորքերին մատուցած մեծ ծառայությունների համար։     Թանգարանային առարկաներից մեծ հետաքրքրություն են ներկայացնում տառաձուլական և տպագրական մեքենաները` նույնքան հետաքրքրաշարժ պատմությամբ. Մխիթարյանները 19-րդ դարում Վիեննայում հիմնել են տպարան և առանձին գրաձուլարան, որտեղ ձուլվել են հայերեն, լատիներեն և այլ լեզուների նոր տառատեսակներ։ Այստեղ կարելի էր շարել և տպագրել 50 լեզվով գրականություն։ Մկրտիչ Ա. Խրիմյանը` Խրիմյան Հայրիկը, տառաձուլական մեքենան ձեռք է բերել Մխիթարյաններից, օգտագործել Վարագա վանքի տպարանում։ Ավելի ուշ այն տեղափոխվել է էջմիածին, իսկ խորհրդային տարիներին օգտագործվել Երևանի թիվ 1 տպարանում։ 1960թ. մեքենան հանգրվանել է Երևանի պատմության թանգարանում։ Նույնպիսի ճանապարհ է անցել տպագրական մեքենան, որով 1913թ. տպագրվել է <<Խոսք>> թերթը` Արշավիր Մելիքյանի խմբագրությամբ։     1938թ. Երևանի պատմության թանգարանի բակում հայ անվանի նկարիչներ Մ. Սարյանի, Փ. Թերլեմեզյանի, Ս. Առաքելյանի, Գ. Գյուրջյանի ջանքերով կազմակերպվել է Երևանին նվիրված ցուցահանդես, որի ավարտից հետո ցուցադրված աշխատանքները նվիրվել են թանգարանին` հարստացնելով նրա կերպարվեստի ֆոնդը։ Այս կտավները, գեղարվեստական մեծ արժեք ներկայացնելով հանդերձ, ունեն նաև վավերագրական մեծ նշանակություն։     Թանգարանի դրոշմանիշների հավաքածուն, որն ամփոփված է մի քանի ալբոմներում, թողարկվել է Հայաստանի առաջին հանրապետության տարիներին։ Դրոշմանիշներն ունեն գեղարվեստական բարձր ճաշակ և արտացոլում են մեր ժողովրդի բազմադարյա մշակույթն ու հոգևոր կյանքը (նկարիչ` Արշակ Ֆեթվաճյան)։ Դրանք տպագրվել են Փարիզում։ Հայկ Գավուքճյանի` բազմագիտակ ֆիլատելիստի և նվիրյալի դրոշմանիշների հավաքածուն 1936թ. Նյու Յորքում տեղի ունեցած ֆիլատելիայի ցուցահանդեսում արժանացել է բրոնզե մեդալի։ Հետագայում դրանք նվիրվել են Երևանի քաղխորհրդի գործկոմին, որն էլ հանձնել է Երևանի պատմության թանգարանին։ Թանգարանը ժամանցի վայր է բոլոր տարիքի, զբաղմունքի և նախասիրությունների տեր մարդկանց համար։     Թանգարանի` այցելուների հետ տարվող աշխատանքային փորձը մեր օրերում նոր կիրառում է ստացել։ Պահպանվում ու ամրապնդվում է թանգարան - դպրոց կապը` ստանալով նոր շունչ ու երանգ։     Թանգարանը մշտական կապ է պահպանում թե՛ հնաբնակ, թե՛ մատաղ սերնդի երևանցիների հետ։ Տարեցտարի մեծանում է թանգարանի աշխատակիցների հեղինակած հրատարակությունների ցանկը։    

Wednesday, October 9, 2013

Իմ կարծիքը ստեղծագործությունների մասին

Պարսկական բանաստեղծությունները ինձ մի քիչ տարորինակ թվաց քանի որ երբեք այս տեսակ բանաստեղծություններ չեի կարդացել քանի որ ես հիմնականում կարդացել եմ հայ գրողների բանաստեղծություններ որոնք ավելի ծավալուն են սակայն ինձ դուր եկավ այս բանաստեղծությունները որոնք մի քանի տողով  շատ հետաքրքիր մտքեր են հաղորդում կարդացողին